Վ.Սողոմոնյանը հաստատել է Քոչարյանի եւ Պուտինի հանդիպման փաստը - Mediamax.am

7240 դիտում

Վ.Սողոմոնյանը հաստատել է Քոչարյանի եւ Պուտինի հանդիպման փաստը


Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը
Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի վարչապետ, ՌԴ ընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման փաստը:

Այդ մասին Վիկտոր Սողոմոնյանն ասել է այսօր` Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով հանդիպման վերաբերյալ ԶԼՄ-ների հաղորդագրությունները:

 

«Հանդիպումը կայացել է մարտի 15-ին Մոսկվայում”, - նշել է նա:

 

Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում էր գտնվում ԱՖԿ “Սիստեմա”-ի տնօրենների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին