Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում - Mediamax.am

10404 դիտում

Ռոբերտ Քոչարյանը կշարունակի աշխատել «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդում


ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը ներկայացվել է ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նոր կազմում ընդգրկվելու համար:

«Վեդոմոստի» թերթը գրում է, որ «Սիստեմա»-ի բաժնետերերի ժողովը կկայանա հունիսի 30-ին, եւ քվեարկության ցուցակում ընդգրկված են 13 թեկնածուներ, որոնցից 10-ն արդեն հանդիսանում են տնօրենների խորհրդի անդամներ: 

 

Նրանք են` «Սիստեմա»-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը, կորպորացիայի համասեփականատերեր Ալեքսանդր Գոնչարուկը, Դմիտրի Զուբովը, Վյաչեսլավ Կոպյեւը եւ Եվգենի Նովիցկին, «Սիստեմա»-ի նախագահ Միխայիլ Շամոլինը, ինչպես նաեւ գործող անկախ տնօրենները` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանում KPMG նախկին նախագահ Ռոջեռ Մանինգսը,  Alcatel Lucent խորհրդի նախկին նախագահ Սերժ Չուռուկը եւ «Վիմ-բիլ-դան» ընկերության հիմնադիր Դավիդ Յակոբաշվիլին: 

 

«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամության նոր թեկնածուներն են Investcorp-ի նախկին ղեկավար տնօրեն Բրայան Դիքին, Լյուքսեմբուրգի էկոնոմիկայի նախկին նախարար Ժանո Կռեկե եւ Barclays Capital փոխնախագահ Մարկ Հոլղմանը: 

 

Վերջերս Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ «արդեն 3 տարի է աշխատում եմ շատ լուրջ ռուսական ընկերությունում, փորձում եմ օգտակար լինել դրան, եւ ինձ համար այդ գործը հետաքրքիր է»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին