Վիկտոր Սողոմոնյան. “Դա ցածրորակ քարոզչություն է” - Mediamax.am

6011 դիտում

Վիկտոր Սողոմոնյան. “Դա ցածրորակ քարոզչություն է”


ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը

Լուսանկարը` Վիկտոր Սողոմոնյանի անձնական արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը "ցածրորակ քարոզչություն է” անվանել "Ռեգնում” լրատվական գործակալության վերլուծականը, որում ասվում է, թե նախագահ Ռոբերտ Քոչարյանը սատարում է Հայաստանում ստվերային տնեսությանը:

 Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանելով հրապարակումը՝ Վիկտոր Սողոմոնյանն ասել է.   

 

“Ընդհանուր առմամբ, կարող եմ միայն ափսոսանք հայտնել այն կապակցությամբ, որ “Ռեգնումը” ժամանակ առ ժամանակ սկսել է ծառայել որպես ցածրորակ քարոզչության ամբիոն: Ինչ վերաբերում է կոնկրետ հոդվածին, ապա այն ծիծաղելի է ոչ միայն բովանդակության անհեթեթության պատճառով, որը չի զիջում վերջերս հայտնված այն “տեղեկատվությանը”, թե Ռոբերտ Քոչարյանը կիպրոսյան կղզի է գնել, կամ էլ թե ամբողջ Կիպրոսն է գնել /հանճարեղ մի վարկած էլ կար. “Կիպրոսում կղզի է գնել”/”:

 

“Եթե դուք ծանոթ եք հոդվածի հեղինակին եւ գիտեք նրա որոշ բարեկամական կապերի մասին, ապա տնտեսության ստվերի, վարչական ռեսուրսի օգնությամբ երկիրը թալանելու եւ “կենտրոնական քաղաքական կլանների” մասին նրա դատողությունները, վստահ եմ, կստիպեն ձեզ ծիծաղել”,- Մեդիամաքս-ին ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին