Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմեցին ՍԴ - Mediamax.am

4016 դիտում

Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները դիմեցին ՍԴ


Րաֆֆի Հովհաննիսյանը
Րաֆֆի Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչներ Զարուհի Փոստանջյանն ու Հովսեփ Խուրշուդյանը քիչ առաջ դիմում են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու նպատակով:

Հովսեփ Խուրշուդյանը լրագրողներին հայտնել է, որ «մեր քաղաքական պայքարը ընթանալու է իրավական պայքարի հետ զուգահեռ»:

 

Սահմանադրական դատարանը հայցի վերաբերյալ իր որոշումը պետք է կայացնի դիմումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին