ԿԸՀ. Երեւանի Ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, նրան հաջորդում են ԲՀԿ-ն եւ “Բարեւ Երեւանը” - Mediamax.am

5696 դիտում

ԿԸՀ. Երեւանի Ավագանու ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ն, նրան հաջորդում են ԲՀԿ-ն եւ “Բարեւ Երեւանը”


Տարոն Մարգարյան
Տարոն Մարգարյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ԿԸՀ-ում տեղի ունեցած արտահերթ նիստում կազմվել է մայիսի 5-ի քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որի համաձայն հաղթանակ է տարել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ ստանալով ձայների 55.86%-ը:

Արձանագրության համաձայն, ՀՀԿ-ի օգտին քվեարկել է 235 512 ընտրող:

 

2-րդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է՝ 97 189 ընտրող, կամ 23.05%:

 

Մյուս քաղաքական ուժերն արձանագրել են հետեւյալ արդյունքները.

 

«Բարեւ Երեւան» դաշինք՝ 35 738 ընտրող, կամ 8.47%,

 

Հայ Ազգային Կոնգրես՝ 18 499 ընտրող, կամ 4.39%,

 

Դաշնակցություն՝ 15 999 ընտրող, կամ 3.79%-ը,

 

«Օրինաց Երկիր» կուսակցությունը՝ 15 733 ընտրող, կամ 3.73%,

 

«Առաքելություն» կուսակցություն՝ 2 692 ընտրող կամ 0.64%:

 

Քվեարկությանը մասնակցել է 437 312 ընտրող, կամ երեւանցի ընտրողների 53,55%-ը:

 

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 15 250:

 

Այսպիսով, Երեւանի Ավագանիում ներկայացված կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ “Բարեւ Երեւան”-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին