«Ես Եվրոպայում երբեք կազինոյում չեմ եղել». ՀՀ նախագահը պատասխանել է Զարուհի Փոստանջյանի հարցին - Mediamax.am

15562 դիտում

«Ես Եվրոպայում երբեք կազինոյում չեմ եղել». ՀՀ նախագահը պատասխանել է Զարուհի Փոստանջյանի հարցին


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` PanArmenain Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «երեւակայության արդյունք» է անվանել ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի խոսքերն այն մասին, որ Հայաստանի ղեկավարը վերջերս եվրոպական կազինոներից մեկում տանուլ է տվել 70 մլն եվրո:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում, այնուհետեւ պատասխանել է ԵԽԽՎ պատգամավորների հարցերին:

 

«Ժառանգությունը» ներկայացնող Զարուհի Փոստանջյանը ՀՀ նախագահին հարց է ուղղել այն մասին, թե ի՞նչ միջոցների հաշվին է նա վճարել այն 70 մլն եվրոն, որը իբր վերջերս տանուլ էր տվել Եվրոպայում` կազինոներից մեկում:

 

«Դա ձեր երեւակայության արդյունքն է: Ես Եվրոպայում երբեք կազինոյում չեմ եղել: Ես չեմ խաղում: Ցավոք սրտի, հնարավորություն չունեմ տնօրինել Ձեր մատնանշած գումարները: Եթե նման հնարավորություն ունենայի, ապա այդ գումարի մի մասը Ձեզ կհատկացնեի», - ասել է Սերժ Սարգսյանը` դիմելով Զարուհի Փոստանջյանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին