ԱԺ-ն մերժեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը - Mediamax.am

3447 դիտում

ԱԺ-ն մերժեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը


ԱԺ-ն մերժեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը
ԱԺ-ն մերժեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու առաջարկը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Ազգային ժողովն այսօր 46 «կողմ», 54 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը:

Որոշման նախագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան», Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատգամավորները:

 

Նոյեմբերի 15-ին ՀՀԿ խմբակցությունը բոյկոտել էր ընդդիմադիր խմբակցությունների կողմից հրավիրված արտահերթ նիստը Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագծի շուրջ:

 

Այսօր կայացած քվեարկությունից հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, դիմելով խորհրդարանական մեծամասնությանը, ասել է.

 

«Չորս խմբակցություններով, բազմահազար քաղաքացիներով դիմեցինք ձե'զ, կոնստրուկտիվ քվեարկության համար: Այս տարբերակը դուք չընդունեցի'ք, ուստի մենք կընտրենք այլ տարբերակ»:

 

ՀՅԴ խմբակցությունից Վահան Հովհաննիսյանն էլ խորհուրդ տվեց ՀՀԿ-ին դուրս գալ փողոց, եւ իրենց քվեարկության տրամաբանությունը բացատրել ԱԺ շենքի դիմաց բողոքող երիտասարդներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին