Փոքր եւ միջին բիզնեսի համար կստեղծվի բարենպաստ հարկային դաշտ, ասել է վարչապետը - Mediamax.am

3425 դիտում

Փոքր եւ միջին բիզնեսի համար կստեղծվի բարենպաստ հարկային դաշտ, ասել է վարչապետը


Հովիկ Աբրահամյանը
Հովիկ Աբրահամյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ասել է, որ իշխանության ցանկությունն է բարենպաստ հարկային դաշտ ստեղծել փոքր եւ միջին ձեռնարկությունների համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին վարչապետն ասել է կառավարության նիստի ժամանակ: Նիստում քննարկվել է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է վերացնել ՀԴՄ-ների կիրառման եւ դրանց միջոցով հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքերի համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության մոտեցումները, ինչպես նաեւ շեշտակի նվազեցնել սահմանված պատասխանատվության չափերը, ինչին կառավարությունը դեմ էր:

 

«Առաջիկայում մենք ՓՄՁ-ների ծրագրերին ընդառաջ շատ լավ քայլեր ենք անելու: Մեծ հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի ՓՄՁ-ն մեր երկրում զարգանա: Լինելու ենք յուրաքանչյուր ներդրողի կողքին, եւ այդ հարցը կառավարության կազմը ձեւավորելուց հետո մանրամասն կքննարկենք: Շատ մեծ քայլեր ենք կատարելու, որպեսզի բիզնես դաշտում ապահովենք մեծ ներդրումների հնարավորություն յուրաքանչյուր գործարարի համար: Պետությունն իր բոլոր լծակներով պետք է աջակցի, որպեսզի այն գործարարը, որն իր բիզնեսն իրականացնելու է օրենքի շրջանակում, որեւէ կառույցից որեւէ խոչընդոտ չստանա: Դա սկզբունքային որոշում է լինելու նաեւ իմ կողմից», - ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին