ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հետ առեւտրային կապերի վրա - Mediamax.am

3244 դիտում

ԵՄ-ի հետ Վրաստանի ասոցացման համաձայնագիրը չի ազդի Հայաստանի հետ առեւտրային կապերի վրա


Ալեքսի Պետրիաշվիլին
Ալեքսի Պետրիաշվիլին

Լուսանկարը` http://www.infocaucasus.com/


Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիում կարծում են, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը խնդիրներ չի առաջացնի Վրաստանի եւ ԱՊՀ երկրների եւ, մասնավորապես, Հայաստանի հետ առեւտրատնտեսական հարաբերություններում:

Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Վրաստանի եվրոպական եւ եվրոատլանտյան կառույցներին ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:

 

«Այդ բոլոր երկրների հետ մենք ունենք ազատ առեւտրի երկկողմ պայմանագրեր: Մենք լավ հարաբերություններ ունենք ինչպես Ղազախստանի, այնպես էլ Հայաստանի ու Բելառուսի հետ: Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մասնակցել միջկառավարական եւ այլ ձեւաչափերով անցկացվելիք հանդիպումներին: Կարծում եմ, բոլոր հարցերը հնարավոր է լուծել բանակցությունների եւ խորհրդակցությունների շրջանակներում:   

 

Հատուկ խնդիր չեմ տեսնում: Կարեւոր է, որ հարցը չի քաղաքականացվում, այլ գործնական հունով է ընթանում: Հուսով եմ, այն նմանատիպ շարունակություն կունենա, եւ ապագայում մեզ ոչ միայն կհաջողվի պահպանել հարաբերությունների ներկա մակարդակը, այլեւ զարգացնել դրանք», - ասել է պետնախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին