ՀՀ ԱԳՆ. Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել - Mediamax.am

3528 դիտում

ՀՀ ԱԳՆ. Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ վիզային ռեժիմ մտցնել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել:

«Թբիլիսիում ՀՀ դեսպանությանը Վրաստանի ԱԳՆ-ից հաղորդել են, որ Վրաստանը մտադիր չէ Հայաստանի հետ մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմ մտցնել»,-  Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

 

Այսօր վրացական եւ հայկական մի շարք ԶԼՄ-ներ լուր էին տարածել, համաձայն որի 2014թ. սեպտեմբերից Վրաստանը մտադիր է մուտքի արտոնագրի մասնակի ռեժիմ մտցնել Հայաստանի հետ: Այդ լրատվամիջոցները, հղում կատարելով Վրաստանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը, հաղորդել էին, որ փոփոխությունը վերաբերելու է ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր Վրաստան են մեկնում երկարատեւ այցով, օրինակ, բիզնեսի եւ ուսման նպատակներով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին