Ադրբեջանը հաղորդել է 8-ից 11 զինծառայողների կորստի մասին - Mediamax.am

4525 դիտում

Ադրբեջանը հաղորդել է 8-ից 11 զինծառայողների կորստի մասին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Բաքվի աղբյուրներն այսօր տեղեկություններ են տարածել ադրբեջանական զինված ուժերի կորուստների մասին:

Ըստ տարածված հաղորդագրությունների, 8 զինվորներ սպանվել են Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում, եւս 2-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին: Որոշ աղբյուրներ հայտնում են նաեւ դիպուկահարի կրակոցից զոհված մեկ զինծառայողի մասին:

 

Հուլիսի 31-ին ԼՂՀ Պաշտպանության բանակը տեղեկացրել էր, որ հակառակորդը ձեռնարկել էր հարձակում շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Հարձակման հետեւանքով զոհվել էին երկու հայ զինծառայողներ:

 

«Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ` հետ է շպրտվել ելման դիրքեր»,- ասված էր ՊԲ տարածած հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին