Երեւան: Մեդիամաքս: Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան արտասահմանցի մասնագետների հետ քննարկել է «Ապագայի քաղաք» նախագիծը:
Ինչպես հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, «Ապագայի քաղաք» նախագիծը նախատեսում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների ներդրումը Թբիլիսիում:
Թբիլիսիի քաղաքապետարանի հետ նախագծում ընդգրկված են եվրոպական Fraunhofer հետազոտական ինստիտուտը, Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, KFW գերմանական զարգացման բանկը:
«Գերմանացի գործընկերների հետ համատեղ մենք սկսել ենք իրականացնել «Ապագայի քաղաք» հայեցակարգը: 2016 թ. փետրվարին արդեն հայեցակարգ կունենանք այն մասին, թե ինչպիսին պետք է լինի Թբիլիսին էներգաարդյունավետության, տրանսպորտի աշխատանքի կազմակերպման, կայանատեղերի կառավարման, լուսավորման արդյունավետության տեսակետից», - ասել է Նարմանիան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: