Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից - Mediamax.am

32119 դիտում

Բավրայի անցակետը փակ է վրացական կողմից


Լուսանկարը` http://javakhkmedia.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի տարածքում ուժեղ ձնաբքի պատճառով փակ է Նինոծմինդա-Լարս ճանապարհահատվածը եւ դրանից ելնելով փակվել է նաեւ Բավրայի մաքսակետի վրացական հատվածը:

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության (ՏԿԱԻՆ) ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հայաստան-Վրաստան սահմանի չեզոք գոտում գտնվող քաղաքացիների հետ: Նրանց տեղեկացրել են ստեղծված իրավիճակի մասին եւ խնդրել հետ վերադառնալ` հնարավոր խցանումներից խուսափելու համար:

 

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը հորդորում է քաղաքացիներին առայժմ զերծ մնալ նշված ուղղություններով երթեւեկելուց:

 

Վրաստանի տարածքում իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին