Վրաստանը վերացնում է վիզաները Իրանի քաղաքացիների համար - Mediamax.am

82344 դիտում

Վրաստանը վերացնում է վիզաները Իրանի քաղաքացիների համար


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը հստակ քայլեր կձեռնարկի Իրանի հետ այցագրային ռեժիմի վերացման ուղղությամբ:

Այս մասին փետրվարի 8-ին ասել էր Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

 

Ինչպես հաղորդում է Նովոստի-Գրուզիան, արդեն այսօր Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Դավիթ Ջալագանիան հայտնել է Իրանի դեսպանին, որ Վրաստանը փետրվարի 15-ին կվերացնի այցագրային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար: 

 

Իրանի քաղաքացիները կկարողանան առանց այցագրի Վրաստանում գտնվել 45 օր՝ ժամանման պահից:

 

Վրաստանը վերականգնել էր Իրանի հետ այցագրային ռեժիմը 2013թ.՝ այն վերացնելուց երկու տարի անց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին