107491 դիտում

Հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոց կհիմնվի


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանն ու Իրանը մտադիր են ընդլայնել համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում:

Փետրվարի 22-ին Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպում է ունեցել Իրանի փոխնախագահ, Իրանի շրջակա միջավայրի պահպանության կազմակերպության ղեկավար Մասումե Էբթեքարի հետ:

Վերջինս գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին Իրանի եւ Հայաստանի միջեւ փոխգործակցությունը բնապահպանության ոլորտում ամրապնդվել է, մասնավորապես՝ ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:

Զրուցակիցները հանգամանալից քննարկել են Արաքս գետի աղտոտվածության խնդիրը, հայ-իրանական սահմանին ազգային բարեկամության արգելոցի հիմնման, էկոտուրիզմի զարգացման, որոշ կենդանատեսակների պահպանության համար ծրագրերի մշակման հարցերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am