99312 դիտում

Վրաստանը «շատ բարեկամներ ունի Հայաստանում», ասել է Ուսուպաշվիլին


Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին

Լուսանկարը` http://sputnik-georgia.com


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին եւ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Թբիլիսիում քննարկել են երկկողմ հարաբերությունները եւ տարածաշրջանային խնդիրները:

Հերմինե Նաղդալյանը գլխավորում է հայկական պատվիրակությունը Վրաստանի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներում:    

«Մենք ոչ միայն հարեւաններ ենք, այլեւ բարեկամներ: Հայաստանի քաղաքական վերնախավը եւ ողջ հայ ժողովուրդն անկեղծորեն եւ ջերմորեն շնորհավորում են Վրաստանին»,- ասել է Հերմինե Նաղդալյանը:

Նրա խոսքերով, հայ եւ վրաց  ժողովուրդները «իրենց անկախության եւ ազատության իրավունքին տեր են կանգնել պատմական դժվարին պայմաններում՝ անցնելով բազում փորձություններ»:

«Հայ ժողովուրդն ամուր կանգնած է վրաց ժողովրդի կողքին: Տարածաշրջանում ցանկացած ցնցում անմիջապես անդրադառնում է մեզանից յուրաքանչյուրի վրա»,- ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահը:
 
Դավիդ Ուսուպաշվիլին իր հերթին ընդգծել է, որ Վրաստանը «շատ բարեկամներ ունի Հայաստանում»: 

«Բոլոր նրանք, ովքեր զբաղվում են մեր տարածաշրջանին խնդիրներով, լավ հասկանում են այստեղ խաղաղության եւ կայունության կարեւորությունը»,- ասել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am