Ալիեւը որոշել է այսուհետ ընտրվել 7 տարի ժամկետով - Mediamax.am

139183 դիտում

Ալիեւը որոշել է այսուհետ ընտրվել 7 տարի ժամկետով


Իլհամ Ալիեւը
Իլհամ Ալիեւը

Լուսանկարը` https://s2.openrussia.org


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Սահմանադրությունում փոփոխությունների իրականացում է նախաձեռնել:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Ադրբեջանի ղեկավարը հանրաքվեի նախագիծը ներկայացրել է Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար:

 

Մասնավորապես, առաջարկվում է փոփոխություն կատարել 101-րդ հոդվածում, որին համաձայն «նախագահը ընտրվում է 5 տարի ժամկետով»: Նոր խմբագրության մեջ 5 թիվը առաջարկվում է փոխարինել 7-ով:

 

Նախագիծը առաջարկում է նաեւ փոփոխություններ կատարել այն հոդվածում, որի համաձայն Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանը լրացած քաղաքացին: Առաջարկվում է հոդվածից հանել «35 տարեկանը լրացած» արտահայտությունը:

 

Նախագիծը նաեւ Ադրբեջանի առաջին փոխնախագահի եւ փոխնախագահի պաշտոնների ստեղծում է ենթադրում:

 

Վերջին անգամ Սահմանադրական հանրաքվե Ադրբեջանում անցկացվել է 2009 թ. մարտին, որի արդյունքում չեղարկվել էր նախագահի պաշտոնում երկու անգամից ավել նույն անձի ընտրության հետ կապված սահմանափակումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին