Ադրբեջանում խոշոր զորավարժություններ կանցկացվեն - Mediamax.am

132755 դիտում

Ադրբեջանում խոշոր զորավարժություններ կանցկացվեն


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանում նոյեմբերի 12-18-ը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացվեն՝ 60 հազ. զինծառայողի մասնակցությամբ:

Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

 

Զորավարժություններին կմասնակցի ինքնաթիռների եւ ուղղաթիռների 50 միավոր, ավելի քան 150 միավոր տանկ եւ զրահատեխնիկա, ինչպես նաեւ հրթիռային զորքերի եւ հրետանու շուրջ 700 համակարգ:

 

Զորավարժություններն անցկացվում են «դաշտային պայմաններում զորքերի եւ սպառազինության կառավարման համակարգը ստուգելու համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին