Թրամփը «լավ բաներ է լսել» Ադրբեջանի նախագահի մասին - Mediamax.am

133034 դիտում

Թրամփը «լավ բաներ է լսել» Ադրբեջանի նախագահի մասին


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը

Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «շատ լավ բաներ է լսել» Ադրբեջանի նախագահի Իլհամ Ալիեւի մասին:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ԱՄՆ նոր ղեկավարն այդ մասին ասել է նոյեմբերի 17-ին Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցում, որը կայացել է վերջինիս նախաձեռնությամբ:

 

Իլհամ Ալիեւն ասել է, որ Ադրբեջանն ու ԱՄՆ-ն «հսկայական ներուժ» ունեն հարաբերությունների ամրապնդման համար: Նա նկատել է, որ երկու երկրների հարաբերությունները հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական եւ անվտանգության ոլորտներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին