Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը - Mediamax.am

122680 դիտում

Անկարայում սպանվել է Ռուսաստանի դեսպանը


Անկարայում այսօր սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։
Անկարայում այսօր սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։

Լուսանկարը` AP


Անկարայում այսօր սպանվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։

«Անկարայում այսօր հարձակման հետեւանքով ստացված վնասվածքներից մահացել է Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Գենադիի Կառլովը»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

 

Նրա խոսքով՝ ՌԴ արտգործնախարարությունը դեսպանի սպանությունը որակում է ահաբեկչություն:

 

Մարիա Զախարովան տեղեկացրել է, որ արդեն այսօր Ռուսաստանն իր դիվանագետի սպանության հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

 

Թուրքական լրատվամիջոցների համաձայն՝ դեսպանի վրա հարձակման ընթացքում վիրավորվել է եւս երեք մարդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին