Հայաստանն աջակցում է Վրաստանում բռնկված հրդեհի մարմանը - Mediamax.am

87426 դիտում

Հայաստանն աջակցում է Վրաստանում բռնկված հրդեհի մարմանը


Լուսանկարը` The New York Times (արխիվ)


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը մասնակցում է Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում բռնկված հրդեհի մարմանը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ՀՀ նախագահի հրահանգով եւ վարչապետի հանձնարարությամբ՝ նախարարությունը ձեռնամուխ է եղել Վրաստանին աջակցությունը կազմակերպելու գործընթացին:

 

Օգոստոսի 22-ին, ժամը 16.30-ին Վրաստան է ուղեւորվել փրկարար ծառայության շարասյունը՝ 8 հրշեջ-փրկարարական եւ 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա եւ շարժական կառավարման կետ, որը դեպքի վայրում կծառայի որպես օպերատիվ գործողությունները համակարգող շտաբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին