6356 դիտում

Վրաստանի պաշտպանության նախարարն այս տարի կայցելի Երեւան


Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան

Լուսանկարը` Վրաստանի կառավարություն

Ռուբեն Սադոյանը եւ Լեւան Իզորիան
Ռուբեն Սադոյանը եւ Լեւան Իզորիան

Լուսանկարը` Վրաստանի կառավարություն

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը

Լուսանկարը` Վրաստանի կառավարություն

Լուսանկարը` Վրաստանի կառավարություն

Լուսանկարը` Վրաստանի կառավարություն


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան այսօր տեղեկացրել է, որ այս տարի նախատեսված է իր պաշտոնական այցը Հայաստան։

Այս մասին նա նշել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպմանը: 

ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքի եւ հետագա հեռանկարային ուղղությունների վերաբերյալ՝ կարեւորելով ռազմական կրթության եւ ռազմական բժշկության ոլորտներում համագործակցությունը։

Լեւան Իզորիան գոհունակություն է հայտնել երկկողմ ռազմական համագործակցության կապակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am