Վրաստանը մեծ կարեւորություն է տալիս հայ զբոսաշրջիկներին - Mediamax.am

26784 դիտում

Վրաստանը մեծ կարեւորություն է տալիս հայ զբոսաշրջիկներին


Լուսանկարը` Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Լուսանկարը` Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Լուսանկարը` Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն

Լուսանկարը` Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ վրացական կողմը մեծ կարեւորություն է տալիս հայ զբոսաշրջիկների սիրելի ուղղություններից մեկը լինելուն:

Այս մասին նա նշել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ հանդիպմանը:

 

Կողմերը նկատել են, որ երկու երկրների միջեւ զբոսաշրջության զարգացումը լայն հնարավորություն կստեղծի նաեւ մարդկային շփումների համար, որոնք եւս կխթանեն կապերի խորացումը։

 

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ ցանկալի կլիներ, որպեսզի  հայկական եւ վրացական գիտական շրջանակների միջեւ շփումներն ավելի ակտիվանան եւ այդ ուղղությամբ համատեղ նոր նախագծեր ձեւավորվեն։

 

Դեսպանն էլ ընդգծել է, որ հայ-վրացական կապերը վերընթաց զարգացում են ապրում տարբեր ուղղություններով, որոնցից հիշատակման են արժանի հատկապես կայուն աճ գրանցող տնտեսական հարաբերությունները։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին