Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ մինչեւ տարեվերջ - Mediamax.am

3349 դիտում

Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կարող է կայանալ մինչեւ տարեվերջ


Լուսանկարը` http://gdb.rferl.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը կարող է կայանալ մինչեւ տարեվերջ:

Այսօր Երեւանում այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հանդես գալով ԵԱՀԿ Գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 

Էդվարդ Նալբանդյանն ասել է, որ նախորդ նախատեսված հանդիպումը երկու նախագահների միջեւ տեղի չունեցավ ադրբեջանական կողմի պատճառով:

 

«Հիմա, կարծես թե, առկա է սկզբունքային պայմանավորվածություն եւ հասկացողություն, որ այդպիսի հանդիպումն անհրաժեշտ է, եւ պետք է աշխատել, որպեսզի այն կայանա մինչեւ տարեվերջ», - նշել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

 

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ հուլիսի 13-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են բանակցային գործընթացն առաջ մղելու հնարավորությունները եւ մոտակա ամիսների հանդիպումների ժամանակացույցը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին