Ծառարմատի օղակները արեւի մասին հնագույն «հեքիաթ» են պատմել - Mediamax.am

9141 դիտում

Ծառարմատի օղակները արեւի մասին հնագույն «հեքիաթ» են պատմել


Լուսանկարը` http://www.geoclassica.com


Արեւը նույն ռեժիմում է գտնվել առնվազն 290 մլն տարի շարունակ, վկայում են հետազոտողների ուսումնասիրությունները:

Երկրագնդի Պերմյան ժամանակաշրջանի (ավարտվել է 251 մլն տարի առաջ) հնագույն ծառարմատների օղակները «գրանցել են» արեւային էներգիայի հոսքի ակտիվության 11 տարի տեւող շրջանները:

 

Ինչպես գրում է Sciencenews-ը, հնէաբանները Գերմանիայի հարավ-արեւելքում գտել են հրաբխային ժայթքումների տակ թաղված շուրջ 290 մլն տարեկան անտառի բեկորներ: Խեմնից քաղաքի Բնության պատմության թանգարանի հնէաբաններ Լյուդվիգ Լյութհարդտն ու Ռոննի Ռոսսլերը, չափելով օղակների լայնությունը, ինչը ցույց է տալիս, թե որքան է աճել բույսն ամեն տարի, որոշել են դրա աճի տեմպերը:

 

Արեւի փայլող ճառագայթները, արեւային բծերի ակտիվությունը եւ արեգակնային բռնկումները ամբողջական շրջան են կատարում յուրաքանչյուր մոտ 11 տարին մեկ:

 

Արեգակնային այս փոփոխությունները կարող են փոխել նաեւ արեւի` Երկիր մոլորակ հասնող լույսը: Որոշ գիտնականներ առաջ են քաշում այն հիպոթեզը, որ դրանք կարող են ազդել Մթնոլորտի վերին շերտի (ստրատոսֆերա) կազմի եւ ամպերի ձեւավորման տեմպի վրա, ինչը կարող է բերել մթնոլորտային տեղումների տեմպի փոփոխության, որն էլ իր հերթին կազդի ծառերի աճի վրա: Միեւնույն ժամանակ, արեւի ու ծառարմատի օղակների շրջափուլերի փոխկապակցվածությունը գիտականորեն ապացուցված չէ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին