Գիտնականները փորձել են գտնել քնի խթանիչը - Mediamax.am

8116 դիտում

Գիտնականները փորձել են գտնել քնի խթանիչը


Լուսանկարը` Mike Britton


Գիտնականները քնի կարգավորման ունիվերսալ մեխանիզմ են նկարագրել:

 

Հարվարդի Բժշկական Դպրոցի եւ Բոստոնի Առողջապահական Համակարգի հետազոտողների` մկների վրա կատարած վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քունը մասնակիորեն կարող է կարգավորվել ուղեղի մի քանի իմունային սպիտակուցների կողմից (խումբը կոչվում է inflammasome NLRP3):

 

Հետազոտողները պնդում են, որ իմունային սպիտակուցների այդ խումբը, որն ի պատասխան բորբոքումներին եւ ինֆեկցիաներին աշխատում է իմունային մոլեկուլների կասկադի արձակման եղանակով, միաժամանակ հանդիսանում է քնի հիմնական խթանիչ:

 

Մինչ այս գիտնականները գիտեին, որ ինֆեկցիաների կողմից ակտիվանալով` իմունային մի քանի մոլեկուլներ բարելավում են քունը, բայց սա առաջին հետազոտությունն է, որ հիմնական մեխանիզմ է առաջ քաշում, որը կարգավորում է քունն ու որոշիչ դեր է խաղում դրա վերականգնողական ազդեցության համար:

 

Չնայած հետագա հետազոտությունների անհրաժեշտությանը, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քունը կարգավորող սպիտակուցների խումբը կարող է էվոլյուցիոն դեր խաղալ` որպես ուղեղի առողջության եւ կենսական ուժերի երաշխիք:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին