Երկու մարդ կմեկնի դեպի Լուսին - Mediamax.am

exclusive
7899 դիտում

Երկու մարդ կմեկնի դեպի Լուսին


Լուսանկարը` REUTERS

Իլոն Մասկը
Իլոն Մասկը

Լուսանկարը` REUTERS


SpaceX-ը պլանավորում է 2018թ-ի ավարտին մասնավոր առաքելությամբ երկու մարդ ուղարկել Լուսին: 

 

Առաքելությունն իրականացնելու համար SpaceX-ը կօգտագործի իր նոր` Dragon 2 (Crew Dragon) տիեզերանավն ու Falcon Heavy հրթիռը:

 

Ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մասնավոր ճամփորդությունը կտեւի մոտ մեկ շաբաթ: Տիեզերանավը կմոտենա Լուսնի մակերեւույթին առանց վայրէջք կատարելու եւ կվերադառնա Երկիր:

 

Իլոն Մասկը նաեւ ասել է, որ տիեզերանավը մինչեւ 485-650 հազար կմ կանցնի, ինչը նշանակում է, որ այն մարդկանց Երկիր մոլորակից կհեռացնի ավելի քան երբեւէ: Սա կլինի վերջին 45 տարիների առաջին լուսնային ճամփորդությունը մարդկանցով, որը կգերազանցի 1970թ.-ին NASA-ի «Ապոլոն 13» ծրագրի աստղագետների սահմանած ռեկորդը` 400 հազ. 727 կմ-ը:

 

Նա չի հայտնել թե Լուսին ճամփորդության մեկնելու համար ովքեր են վճարել, միայն նշել է, որ մեծ գումար են տրամադրել. «Այդ մարդիկ ճանաչում են իրար եւ շատ լուրջ են վերաբերվում թռիչքին»: Businessinsider-ը, հաշվարկելով NASA-ի ներկայացրած տվյալները, գրել է, որ թռիչքը կարող է արժենալ մինչեւ $ 300 մլն: 

Իլոն Մասկը Իլոն Մասկը

Լուսանկարը` REUTERS

Անդրադառնալով մարդկանց անվտանգությանը, Իլոն Մասկն ասել է, որ նրանք տեղեկացված են հնարավոր վտանգների մասին, բայց ամեն ինչ արվում է դրանք նվազեցնելու համար: Նշենք, որ Dragon 2 տիեզերանավը դեռ փորձարկված չէ: Փորձարկումը նախատեսված է 2018-ին` առանց մարդկանց:

 

Արձագանքելով SpaceX-ի հայտարարություններին, NASA-ից հայտնել են, որ «իրենք սերտ աշխատում են ընկերության հետ եւ կհետեւեն, որպեսզի անձնակազմը անվտանգ վերադառնա ԱՄՆ»:

 

«Ավելի քան մեկ տասնամյակ NASA-ն դիմել է մասնավոր հատվածի կարողություններին եւ նորարարություններին ` զարգացնելու համար Ամերիկայի ժողովրդի հնարավորությունները եւ ապահովելու մարդկության ապագան Տիեզերքում: NASA-ն իր առեւտրային գործընկերության միջոցով օգնում է կառուցել տիեզերական ապագա հզոր տնտեսությունը եւ աշխատում է զարգացնել հաջորդ սերնդի հրթիռային, տիեզերական սարքավորումներն ու համակարգերը` Լուսնից այն կողմ եւ հեռավոր Տիեզերքում հետազոտություններ իրականացնելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին