Առաջին անգամ նորոգված հրթիռային կրիչ է վերարձակվել Տիեզերք - Mediamax.am

6133 դիտում

Առաջին անգամ նորոգված հրթիռային կրիչ է վերարձակվել Տիեզերք


Լուսանկարը` REUTERS


SpaceX-ը գործարկել է իր վերակառուցված Falcon 9 հրթիռը` գրանցելով դեպի Տիեզերք «օգտագործված» հրթիռային կրիչով հրթիռ վերարձակելու առաջին դեպքը:

Այնուհետեւ Falcon 9-ը վերադարձել է երկիր եւ վայրէջք կատարել նախանշված վայրում:

 

«Սա տիեզերական թռիչքների մեջ հսկայական հեղափոխություն կարող է լինել»,- ասել է ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկը:

 

Նա ասել է, որ «ուղեծրային դասի հրթիռային կրիչի վերագործարկումը նման է հուսալի ինքնաթիռի ձեռքբերման, որի շնորհիվ ամեն թռիչքից հետո ստիպված չեն լինի դեն նետել ինքնաթիռը»:

 

Այս հաջողությունը քայլ է զգալիորեն մատչելի տիեզերական թռիչքի ճանապարհին, եւ որոշակի հույս է, որ կարող է հեղափոխություններ անել դեպի Արեգակնային համակարգ ճամփորդությունների եւ մարդկությանը Մարս տանելու հարցում:

 

Falcon 9 հրթիռն արդեն ապահովել էր իր տեղը SpaceX-ի պատմության մեջ: 2016թ.-ի ապրիլին այն դարձել էր առաջին հրթիռը, որը հաջողությամբ վայրէջք էր կատարել Ատլանտիկ օվկիանոսում՝ դրոն-նավի վրա՝ դեպի Միջազգային տիեզերակայան կատարած առաքելությունից հետո: Այնուհետեւ 9 հրթիռային շարժիչների վրա հիմնված կրիչը վերանորոգվել եւ վերաթողարկվել է:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին