Էլեկտրականություն գեներացնող նյութ է մշակվել - Mediamax.am

5852 դիտում

Էլեկտրականություն գեներացնող նյութ է մշակվել


Աշուտոշ Թիվարին
Աշուտոշ Թիվարին

Լուսանկարը` Dan Hixson/University of Utah College of Engineering


Կալցիում, կոբալտ եւ տերբիում քիմիական տարրերի համադրությունը կարող է ստեղծել արդյունավետ, ցածրարժեք, բիոլոգիապես մաքուր նյութ, որն էլ թերմոէլէկտրական պրոցեսում, ջերմության եւ սառը օդի մասնակցությամբ,

կարող է էլեկտրական հոսանք տալ:

 

Ուսումնասիրությունն արել է Յութայի համալսարանի թիմը` նյութագիտության եւ ինժեներիայի պրոֆեսոր Աշուտոշ Թիվարիի ղեկավարությամբ, գրում է Phys.org-ը:

 

Թերմոէլեկտրիկ էֆեկտը գործընթաց է, որի ժամանակ նյութի ջերմության տարբերությունները առաջացնում են էլեկտրական լարում: Երկար տարիներ հետազոտողները փնտրում էին նյութի ճիշտ վիճակը, որն այդ պրոցեսն ավելի արդյունավետ է դարձնում եւ ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, ինչպես նաեւ թունավոր չէ մարդկանց համար: 

 

«Մարդիկ կարող են առօրյայում անվտանգ այն օգտագործել, քանի որ դրանում թունավոր նյութեր չկան»,- ասել է Աշուտոշ Թիվարին:

 

Գիտական խմբի ղեկավարի պնդմամբ` այս նյութի կիրառություններն անվերջ են:  Այն կարող է դրվել, օրինակ, զարդերի մեջ եւ, օգտագործելով մարմնի ջերմությունը, սնուցել բժշկական իմպլանտային ու սենսորային սարքավորումները (արյան մեջ շաքարի պարունակության, սրտի մոնիտորներ), լիցքավորել բջջային հեռախոսները` ճաշ եփելու ընթացքում եւ այլն:

 

Աշուտոշ Թիվարիի խոսքով, դա կարող է օգտագործվել զարգացող երկրներում, որտեղ էլեկտրականությունը չի բավարարում: Նա հավելել է, որ թիմն արդեն պատենտավորել է տեխնոլոգիան եւ կսկսի զարգացնել այն մեքենաներում ու բիոսենսորներում օգտագործելու համար:

 

Պատրաստեց Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին