Բյուրականի աստղադիտարանի տնօրեն է ընտրվել Արեգ Միքայելյանը - Mediamax.am

10965 դիտում

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն է ընտրվել Արեգ Միքայելյանը


Արեգ Միքայելյանը
Արեգ Միքայելյանը

Լուսանկարը` ՀՀ ԳԱԱ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրենի պաշտոնում ընտրվել է Արեգ Միքայելյանը:

Արեգ Միքայելյանը ծնվել է 1962թ.` Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը:

 

Արեգ Միքայելյանի գիտական նախասիրություններն են` աստղագիտական շրջահայություններ, սպիտակ թզուկ եւ պայթյունային փոփոխական աստղեր, ակտիվ գալակտիկաների որոնումներ եւ բազմալիքային ուսումնասիրություններ, տիեզերական ենթակարմիր, ռենտգենյան եւ ռադիո աղբյուրներ, վիրտուալ աստղադիտարաններ:

 

Արեգ Միքայելյանը 11 գրքույկի, 192 հոդվածի, 17 էլեկտրոնային կատալոգի հեղինակ է: Նա ղեկավարել է ՀՀ Գիտության պետական կոմիտեի թեմատիկ, ANSEF, CRDF ARP1-2849-YE-06, ISTC A-1451, A-1606, CNRS, DFG, DAAD, NASA, COST եւ այլ դրամաշնորհային ծրագրեր:

 

Արեգ Միքայելյանն անդամակցում է Միջազգային աստղագիտական միությանը (ՄԱՄ, IAU), Եվրոպական աստղագիտական ընկերությանը (EAS), Եվրոպական ֆիզիկոսների ընկերությանը (EPS), Եվրասիական աստղագիտական ընկերությանը (EAAS), EAS ենթատարածաշրջանային կոմիտեին (SREAC), Վիրտուալ աստղադիտարանների միջազգային ալյանսին (IVOA), Մոլորակային տվյալների միջազգային ալյանսին (IPDA), Հայկական աստղագիտական ընկերությանը(ՀԱԸ, ArAS):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին