Cassini-ի «պարը» Սատուրնի եւ ուղեծրային օղակների միջեւ - Mediamax.am

22132 դիտում

Cassini-ի «պարը» Սատուրնի եւ ուղեծրային օղակների միջեւ


Լուսանկարը` REUTERS


NASA-ի Cassini միջմոլորակային կայանն իր կյանքի «ամենադրամատիկ էտապն» է անցնում: Առաջին անգամ այն պտույտ է կատարել Սատուրն մոլորակի վերին շերտերի մթնոլորտի եւ դրա ուղեծրային օղակների միջեւ` հավաքելով տվյալներ օղակների զանգվածի եւ կազմի մասին:

 

http://i.dailymail.co.uk/i/gif/2017/04/Dring2northopt.gif

 

Cassini-ն եղել է Սատուրնի ամպերից 1900 մղոն հեռավորության վրա:

 

 

Տիեզերակայանը պտույտի ընթացքից մի քանի լուսանկար է ուղարկել, դրանք Սատուրնի մթնոլորտում երբեւէ արված ամենամոտ կադրերն են:

Լուսանկարներից մեկում Սատուրնի հյուսիսային բեւեռի շուրջ փոթորիկ է:

Իսկ ահա ապրիլի 12-ին տիեզերակայանի արած լուսանկարում 870 միլիոն մղոն հեռավորությունից երեւում է Երկրի մոլորակը` Սատուրնի օղակների միջից:

Լուսանկարը` nyt.com

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին