Գիտնականներն առաջին անգամ բազմատոմ մոլեկուլ են սառեցրել - Mediamax.am

25931 դիտում

Գիտնականներն առաջին անգամ բազմատոմ մոլեկուլ են սառեցրել


Լուսանկարը` https://fthmb.tqn.com


Հարվարդի համալսարանի հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է բացարձակ զրոյին մոտ ջերմաստիճանում սառեցնել եռատոմ մոլեկուլը:

 

Ջոն Դոյլն ու նրա գործընկերները, հաջողությամբ սառեցնելով եռատոմ մոլեկուլը, նոր դուռ են բացել գերսառը բազմատոմ մոլեկուլների ուսումնասիրության համար:

 

Հետազոտողները մոլեկուլների սառեցման համար կիրառել են հատուկ տեսակի Sisyphus լազերը, որը ստեղծում է լազերային լույսի ալիքներ, որոնք մոլեկուլին ստիպում են ընկնել մագնիսական վիճակի մեջ` առանց լազերի հետ փոխազդեցության, իսկ հետո, օգտագործելով մեկ այլ` ավելի փոքր մագնիսական դաշտ, մոլեկուլը բերվում է իր սկզբնական վիճակին:

 

Պրոցեսը կրկնվում է եւ ամեն անգամ բերում կինետիկ էներգիայի կորստի, որը ստիպում է մոլեկուլին ավելի եւ ավելի սառչել:

 

Տարիներ շարունակ գիտնականները բացարձակ զրոյին մոտ սառեցնում էին ատոմները, սակայն այդ տեխնոլոգիան մոլեկուլների դեպքում դժվար կիրառելի էր` դրանց բարդ կառուցվածքի պատճառով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին