Ջրածնային կապերն ուսումնասիրվել են մեկ մոլեկուլում - Mediamax.am

51613 դիտում

Ջրածնային կապերն ուսումնասիրվել են մեկ մոլեկուլում


Լուսանկարը` amazonaws.com


Երեւան: Մեդիամաքս: Գիտնականները առաջին անգամ հաջողության են հասել մեկ մոլեկուլում ջրածնային կապերի ամրության ուսումնասիրության մեջ՝ օգտագործելով ատոմական մանրադիտակ:

 

Մոլեկուլները եւ մակրոմոլեկուլային հատվածներն իրար կապակցված են ջրածնային ատոմներով, որոնք կոչվում են ջրածնային կապեր: Այս փոխազդեցությունները կարեւոր դեր են խաղում բնության մեջ, քանի որ դրանք պատասխանատու են սպիտակուցների եւ նուկլեինաթթուների առանձնահատկությունների համար, եւ օրինակ, դրանց շնորհիվ է, որ ջուրն ունենում է եռման բարձր աստիճան:

 

Դոկտոր Շիգեկի Կավային է առաջին անգամ հաջողել բարձր լուծողականությամբ ատոմական միկրոսկոպով ուսումնասիրել ջրածնի ատոմները առանձին ածխաջրածնային միացություններում:

 

Հետազոտողները վերցրել են այնպիսի միացություններ, որոնց կառուցվածքը պտուտակի (պրոպելլեր) նման է: Այս պրոպելլաններն (propellane) իրենց մակերեսի վրա այնպես են դասավորված, որ ջրածնի երկու ատոմը միշտ դեպի վեր են: Երբ ատոմական ուժով մանրադիտակը, որը ֆունկցիոնոլացված է ածխածնի օքսիդով, բավականաչափ մոտեցվում է ջրածնի ատոմներին, ձեւավորվում են այնպիսի ջրածնային կապեր, որոնք հետագայում հնարավոր է հետազոտել:

 

Այս ուսումնասիրությամբ գիտնականները ջրածնի ատոմները դիտարկելու միջոցով եռաչափ մոլեկուլները որոշելու նոր հնարավորություններ են բացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին