Առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգեւատրվել են - Mediamax.am

52574 դիտում

Առարկայական օլիմպիադաների հաղթողները պարգեւատրվել են


Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

Լուսանկարը` ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Լեւոն Մկրտչյանն այսօր պատվոգրեր է հանձնել 2016-17 ուսումնական տարվա դպրոցական առարկայական օլիմպիադաներում առաջին կարգի դիպլոմների արժանացած ավելի քան 60 աշակերտի:

«Հիշեք, որ հաջողությունն ու անհաջողությունը իրար հետ են գալիս: Դուք այսօր հաղթողներ եք, բայց միշտ չէ, որ պետք է հաղթեք, երբեմն կունենաք նաեւ անհաջողություններ ու պարտություններ, բայց դուք պետք է շարունակեք ձեր ընտրած ճանապարհով առաջ գնալ»,- ասել է Լեւոն Մկրտչյանը:

 

Նախարարի պաշտոնակատարը հատուկ շնորհակալություն է հայտնել մանկավարժական կազմին, որն «իր ուսերին տանում է օլիմպիական շարժումը»:

 

2016-2017 ուստարում առարկայական օլիմպիադաներին մասնակցել է շուրջ 47 500 դպրոցական: Առաջին կարգի դիպլոմների է արժանացել 62, երկրորդ կարգի դիպլոմի՝ 120 եւ երրորդ կարգի՝ 156 աշակերտ:

 

«Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աստղագիտություն», «Ինֆորմատիկա» եւ «Աշխարհագրություն» առարկաներից հայ դպրոցականները մասնակցում են նաեւ միջազգային օլիմպիադաներին, որոնց թիմերը կազմվում են հանրապետական փուլի հաղթողներից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին