Մարդուն ծերացնում է ոչ միայն սնունդը, այլեւ վերջինիս բույրը - Mediamax.am

57627 դիտում

Մարդուն ծերացնում է ոչ միայն սնունդը, այլեւ վերջինիս բույրը


Լուսանկարը` Minh Quang


Կալորիականությունից բացի՝ ուտելիքի բույրը եւս կարող է ազդել ծերացման գործընթացի վրա: Ֆլորիդայի Ատլանտյան համալսարանի նյարդաբանների նոր հետազոտությունը պարզել է, որ կարեւոր չէ միայն այն, թե ինչ կամ ինչքան է ուտում մարդը: Այն, թե ինչով են սնվում բջիջները, կարող է ազդել առողջ ծերացման վրա:

Օգտագործելով փոքրիկ որդ՝ այս հետազոտողներն առաջինն են, ովքեր ցույց են տվել, թե ինչպես է աուտոֆոգիան ստամոքսաաղիքային տրակտի միջոցով սննդի ու հոտառության նեյրոններով սննդի հոտի կլանման համակցմամբ ազդում ծերացման գործընթացի վրա: Աուտոֆոգիան աղբահանության նման գործընթաց է, բջիջը վերացնող բնական, վերահսկվող մեխանիզմ, որը մասնատում է ավելորդ կամ անգործունակ բաղադրիչները:

 

«Երբ մարդիկ դիետա են պահում, կարող են ասել, որ շատ ուտելիք չեն ուտում: Սակայն միայն կալորիաները չեն, որ հաշվվում են, այլեւ սննդի հոտը, որը կարող է ազդել ուղեղի եւ ստամոքսաաղիքային տրակտի գործառույթների վրա»,- ասել է հետազոտության հեղինակ Քայլիլ Ջիանը:

 

Այս ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ աուտոֆագիան նեյրոէնդոկրին ուղում կարեւոր բաղադրիչ է, որը զգայական նեյրոններին եւ սննդային մակարդակներին թույլ է տալիս միասին աշխատել՝ կյանքի տեւողության վրա ազդելու համար: Այն նաեւ նվազեցնում է ինսուլինի աճի գործոնն ազդանշանային ուղում, ինչը բարդ համակարգի մաս է, որը բջիջներն օգտագործում են իրենց ֆիզիոլոգիական միջավայրի հետ շփվելու համար:

 

Կան մի քանի հիպոթեզներ, թե ինչու է կալորիաների սահմանափակումը երկարացնում կյանքը եւ շատ բժիշկներ ու գիտնականներ այսօր հավատում են, որ դիետան կամ կալորիականության սահմանափակումները կարգավորում են նյութափոխանակությունն ու մարդու ֆիզիոլոգիան բջջային մակարդակում:

 

Այժմ, երբ հետազոտական թիմը գիտի, որ աուտոֆագիան ներգրավված է ծերացման գործընթացում, նրանք նպատակ ունեն պարզել, թե կոնկրետ որ սպիտակուցներն են կարգավորում այս գործընթացը: Նոր բացահայտումները կարող են օգնել ավելի լավ հասկանալ մարդու ծերացման գործընթացն ու երկարացնել կյանքը: Գիտնականները հույս ունեն, ի վերջո, զարգացնել գիրության եւ այլ այնպիսի խանգարումների բուժումը, ինչպիսիք են քաղցկեղն ու նեյրոդեգեներատիվ հիվանդությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին