Գիտական հիմնարկների վարկանշային ֆինանսավորումը կգործի 2019-ից - Mediamax.am

38439 դիտում

Գիտական հիմնարկների վարկանշային ֆինանսավորումը կգործի 2019-ից


Սամվել Հարությունյանը
Սամվել Հարությունյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Գիտական կազմակերպությունների արդյունավետության գնահատման ժամանակակից նոր համակարգ է մշակվել, որը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:

Այս մասին այսօր ասել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը եւ հույս հայտնել, որ համակարգը կներդրվի 2019-ից:

 

Ըստ համակարգի՝ գիտական հիմնարկները կֆինանսավորվեն ըստ իրենց հավաքած վարկանիշի: Հիմնարկները կբաժանվեն չորս կարգի, որոնք, ըստ հավաքած միավորների, տարբեր չափի ֆինանսավորում կստանան:

 

«Վարկանիշը կորոշվի ելնելով այն հանգամանքից, թե տվյալ ինստիտուտն ընթացիկ տարում ինչ հոդվածներ է տպագրել եւ ինչպիսի վարկանշային ամսագրերում, ինչ գիտաժողովերի է մասնակցել իր կադրերով, քանի ասպիրանտ է պատրաստել, ինչ զեկուցումներ է ունեցել միջազգային գիտաժողովներում, ինչպիսի դրամաշնորհներ, պետական պարգեւներ է շահել: Այս բոլորը վերածվում է միավորների եւ հաշվարկվում է ինստիտուտի վարկանիշը»,- ասել է նա:

 

Այժմ գիտական հիմնարկները ֆինանսավորվում են խորհրդային ժամանակներից մնացած մեթոդով՝ հավասար բաշխման սկզբունքով, անկախ գիտական արդյունքներից:

 

«Դա նորմալ երեւույթ չէ: Մենք մտադիր ենք Հայաստանում տարանջատել ինստիտուտները, որոնք տարբերվում են իրենց աշխատանքի ակտիվությամբ եւ տված արդյունքներով: Հիմնարկներ կան, որոնք հնարավոր է, նույնիսկ, փակվեն: Այնպես, որ բավական բարդ գործընթաց է ընթանալու»,- ասել է Սամվել Հարությունյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին