Տիեզերական ուսումնասիրությունների կրթական կենտրոն՝ ԵրՖԻ-ում - Mediamax.am

34181 դիտում

Տիեզերական ուսումնասիրությունների կրթական կենտրոն՝ ԵրՖԻ-ում


Ջոհաննես Կնապը
Ջոհաննես Կնապը

Երեւան: Մեդիամաքս: Երեւանի ֆիզիկայի ինստիտուտում աշխատանքներն է մեկնարկել Տիեզերական ուսումնասիրությունների կրթական կենտրոնը:

 

Կենտրոնի նպատակն է ուսուցանել տիեզերքին, մթնոլորտային եւ կոսմիկական ճառագայթներին վերաբերող այժմյան հետազոտությունների թեմաները: 

 

Ինչպես հայտնում է ԵրՖի-ի մամուլի ծառայությունը՝ միջազգային մեծ փորձ ունեցող տեղացի եւ արտասահմանցի գիտնականները դասախոսություններ կկարդան մթնոլորտում բարձր էներգիայի ֆիզիկայի մասին, կսովորեցնեն տիրապետել գործիքներին՝ տվյալների վերլուծությանը եւ մոդելավորմանը, գիտական հայտնագործությունների քննադատական գնահատմանը, ինչպես նաեւ ինքնուրույն կատարել փոքր հետազոտություններ:

 

Կենտրոնում արդեն դասախոսություն են կարդացել Գերմանիայից ժամանած Ջոհաննես Կնապը եւ Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Վահե Պետրոսյանը:

 

Նշենք, որ ԵրՖի ստեղծած տիեզերական միջավայրի դիտարկման եւ հետազոտման ու երկրաֆիզիկական ցանցերի հանգույցների տվյալները եւս հասանելի են ուսանողներին: 

 

ԵրՖի Տիեզերական ճառագայթների բաժանմունքը Հայկական երկրաֆիզիկական ցանցի հանգույցների տեղադրումը UWC Dilijan-ում եւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանում ավարտել է 2017թ. հոկտեմբերին: Ինստիտուտի ֆիզիկոսների ստեղծած մեկ այլ՝ SEVAN տիեզերական միջավայրի դիտարկման եւ հետազոտման միջազգային ցանցը նույնպես մեծ տարածում ունի:

Տիեզերական հետազոտման կենտրոնի շրջանակներում ինստիտուտում նաեւ իրականացվում են մագիստրոսական ծրագրեր եւ դպրոցականների համար նախատեսված YeSEM խմբակը:

 

Նախատեսվում է 2018թ. հուլիսին Նոր Ամբերդ Միջազգային Գիտաժողովների Կենտրոնում անցկացնել ավագ դպրոցականների եւ առաջին կուրսեցիների միջազգային ամառային դպրոց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին