5791 դիտում

Յուպիտերի նոր լուսանկարը՝ Վան Գոգի մոտիվներով


Լուսանկարը` NASA/JPL-Caltech/SwRI/MSSS/Gerald Eichstädt/ Seán Doran

Լուսանկարը` /JPL-Caltech/SwRI/MSSS/Gerald Eichstädt/ Seán Doran


NASA-ն արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի վառ կապույտ երանգներով ամպերի լուսանկար է հրապարակել, որն արել է «Ջունո» տիեզերանավը:

Լուսանկարն արդեն համեմատել են Վան Գոգի կտավների հետ: Լուսանկարելու պահին տիեզերանավը Յուպիտերի ամպերի գագաթներից ընդամենը 18,906 կմ հեռավորության վրա է եղել:

Լուսանկարը` /JPL-Caltech/SwRI/MSSS/Gerald Eichstädt/ Seán Doran


Կադրում, «Ջունո»-Յուպիտեր-Արեգակ անկյան շնորհիվ, կարելի է տեսնել, թե ինչպես են բարձրադիր ամպերը ստվերներ գցել իրենց շրջակայքի վրա, ինչն առավել հեշտ նկատելի է պատկերի սպիտակավուն հատվածներում, նաեւ մի քանի մեկուսացված կետերում՝ ինչպես օրինակ՝ ներքեւի եւ աջ կողմերում:

Լուսանկարը` NASA/JPL-Caltech/SwRI/MSSS/Gerald Eichstädt/ Seán Doran


NASA-ն ավելի վաղ եւս լուսանկար էր հրապարակել, որում պատկերված է Յուպիտերի հարավային կիսագունդը՝ գեղեցիկ մանրամասնությամբ:

Ս.թ. մայիսին NASA-ն հրապարակել էր Յուպիտերի լուսանկարների եւս մեկ խմբաքանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am