Չինաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկայի ինստիտուտի եւ Փրինսթոնի համալսարանի Քիմիայի ֆակուլտետի գիտնականների խումբը մետաղական համաձուլվածք է գտել, որը կարող է էլեկտրականություն հաղորդել զրոյական դիմադրողականությամբ (գերհաղորդականություն)` շրջակա միջավայրի ճնշումից մինչեւ այնպիսի ճնշումների դեպքում, որոնք նման են Երկրի կենտրոնին մոտ գտնվողներին:
Նյութը մետաղական նոր՝ բարձր-էնտրոպիկ համաձուլվածքների (HEAs) շարքին է պատկանում, որոնք պարբերական աղյուսակի «անցումային մետաղների» բլոկի տարրերի՝ պատահական ատոմական մասշտաբի խառնուրդներից են կազմված:
Դրանք հետաքրքրական են տարբեր առումներով, ներառյալ՝ կառուցվածքը: Ունեն պարզ բյուրեղային կառուցվածքներ, բայց մետաղները վանդակային միավորներում պատահական կերպ են բաշխված՝ յուրաքանչյուր համաձուլվածքին տալով ինչպես ապակու, այնպես էլ բյուրեղի հատկություններ:
Գիտնականների հետազոտած համաձուլվածքը բաղկացած է Տանտալ (Ta), Նիոբիում (Nb), Հաֆնիում (Hf), Ցիրկոնիում (Zr) եւ Տիտան (Ti) տարրերից: Համաձուլվածքը բացառիկ է նրանով, որ կարող է գերհաղորդականություն դրսեւորել շարունակաբար ցածրից մինչեւ բարձր ճնշումների դեպքում, նույնիսկ այն ժամանակ, երբ ենթարկվում է այնպիսի ճնշումների, որոնք առկա են Երկիր մոլորակի միջուկի արտաքին շերտում:
Գիտնականների՝ բարձր ճնշման կիրառմամբ փորձերի արդյունքում համաձուլվածքը պահպանել է իր հիմնական կառուցվածքը, թեեւ նմուշի չափսերը զգալիորեն՝ 28%-ով կրճատվել են:
«Սա հրաշալի բան է, մեզ նմանատիպ այլ նյութեր հայտնի չեն, եւ այդ փաստն այս համաձուլվածքին խոստումնալից թեկնածու է դարձնում ծայրահեղ պայմաններում գերհաղորդիչների ստացման համար»,- ասել է հետազոտության համահեղինակ, Փրինսթոնի համալսարանի քիմիայի պրոֆեսոր Ռոբերտ Կավան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: