Twins Study. Տիեզերքում ապրելուց հետո Սքոթ Քելլիի ԴՆԹ-ն չի փոխվել - Mediamax.am

12115 դիտում

Twins Study. Տիեզերքում ապրելուց հետո Սքոթ Քելլիի ԴՆԹ-ն չի փոխվել


Լուսանկարը`


NASA-ի Twins Study-ի հետազոտողները հայտարարել են, որ մեկ տարի տիեզերակայանում ապրած երկվորյակ եղբայրներից Սքոթ Քելլիի ԴՆԹ-ն, ըստ էության, չի փոխվել: Այսպիսով, NASA-ն չի հաստատել հետազոտության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ տիեզերքում մարդու հազարավոր գեներ փոխվում են:

 

Այն, ինչ արձանագրել են գիտնականները, գեների գեներացիան է, մասնավորապես այն, թե ինչպես է մարմինն արձագանքում շրջակա միջավայրին: 

 

Սքոթ Քելլին իր կյանքի մեկ տարին ապրում էր տիեզերական տարածությունում, իսկ նրա երկվորյակ եղբայրը` նախկին աստղագնաց Մարկ Քելլին` Երկրի վրա:

Երկիր մոլորակ վերադառնալուց հետո Սքոթը սկսել է վերաադապտացվել Երկրի գրավիտացիային: Կենսաբանական փոփոխությունների մեծ մասը, որ նա ունեցել է տիեզերքում, արագ վերադարձել են իրենց մինչթռիչքային վիճակին: Որոշ փոփոխություններ վերացել են ժամեր անց, իսկ մի մասը դեռ վեց ամիս անց էլ պահպանվում է:

 

Հետազոտողները պնդում են, որ Սքոթի գեների 93%-ը նորմայի են եկել վայրէջքից հետո, մինչդեռ մյուս 7%-ը խոսում են գեների հնարավոր երկարատեւ փոփոխությունների մասին՝ կապված նրա իմունային համակարգի, ԴՆԹ-ի վերականգնման, ոսկորների ձեւավորման ցանցի, հիպոքսիա եւ հիպերտապիա հետ:

 

NASA-ն եւ մյուս հետազոտողները ակնկալում են, որ 2018թ.-ի ամռանը պատրաստ կլինեն ավելի ամբողջական արդյունքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին