Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնը լցված է սեւ խոռոչներով - Mediamax.am

18771 դիտում

Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնը լցված է սեւ խոռոչներով


Լուսանկարը` REUTERS


Գիտնականները ենթադրում են, որ Ծիր կաթին գալակտիկայի կենտրոնը լցված է տասնյակ ակտիվ սեւ խոռոչներով:

 

Գալակտիկայի ներքին շրջանում սեւ խոռոչներ գիտնականներն առաջին անգամ են նկատել:

 

Կոլումբիայի համալսարանի աստղաֆիզիկոս Չարլզ Հեյլին գործընկերների հետ դիտել են սեւ խոռոչները՝ ներսում դանդաղ պտտվող աստղերի հետ փոխազդեցության շնորհիվ, հայտնում է Sciencenews-ը:

 

Իզոլացված սեւ խոռոչները լույս չեն արձակում: Մինչդեռ ուղեծրային աստղերից նյութ կլանող սեւ խոռոչները ջերմացնում են նյութն այնքան, որ այն ռենտգենային ճառագայթներ է արձակում:  

 

NASA-ի ուղեծրային Chandra X-ray աստղադիտարանի 12 տարվա տվյալներն ուսումնասիրելով՝ Հեյլին եւ գործընկերները հայտնաբերել են ռենտգենային ճառագայթներ արձակող 12 օբյեկտի էներգիա, որը կարող է լինել աստղային ուղեկցությամբ սեւ խոռոչներից:

 

Գիտնականները, հիմնվելով տեսական կանխատեսումների վրա, թե որքան սեւ խոռոչներ են աստղերի հետ կապակցված, ենթադրում են, որ գալակտիկայի միայն այդ փոքր մասում կարող է լինել մինչեւ 20 հազ. անտեսանելի միայնակ սեւ խոռոչ:

 

Պարզ չէ, թե ինչպես են սեւ խոռոչները հայտնվել գալակտիկայի կենտրոնում: Հնարավոր է՝ գրավիտացիան է քաշել դրանք դեպի գերզանգվածային սեւ խոռոչը: Կոլումբիայից աստղագետ Ալեքսեյ Գեներոզովն էլ առաջ է քաշել նոր տեսություն, ըստ որի՝ սեւ խոռոչները կարող են ծնված լինել գերզանգվածային սեւ խոռոչի շուրջ՝ սկավառակի վրա: 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին