Վրաստանը մտադիր է Մարսի վրա խաղող մշակել - Mediamax.am

14624 դիտում

Վրաստանը մտադիր է Մարսի վրա խաղող մշակել


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Վրաստանը միանում է տիեզերքի ուսումնասիրման նախագծին եւ պատրաստվում է խաղող մշակել Մարսի վրա:

Այդ մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն, վկայակոչելով Վրաստանի Ազգային թանգարանը: 

 

«NASA-ի տիեզերագնացները արդեն տիեզերական կայանում սննդամթերք աճեցնելու մի քանի հաջող փորձեր են իրականացրել: Այդ ուղղությամբ աշխատելու համար Վրաստանի ներուժը եզակի է, քանի որ կապված է խաղողի աճեցման ամենահին մշակույթի հետ», - ասված է թանգարանի հաղորդագրության մեջ:

 

Խաղողի մշակման նախագծի իրականացման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ՝ Վրաստանի կրթության եւ գիտության նախարարության, Ազգային թանգարանի, Բիզնեսի եւ տեխնոլոգիաների համալսարանի, Microsoft եւ Space Farms ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

Թբիլիսիի «Սամբա» հյուրանոցում 2018 թվականի սեպտեմբերից կգործարկվի ջերմոց-լաբորատորիա, որտեղ կաճեցնեն, կուսումնասիրեն եւ կզարգացնեն խաղողի հատուկ տեսակներ: Գործընթացը կընթանա Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետների մասնակցությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին