Երեւանում տեսական ֆիզիկայի միջազգային դպրոց է մեկնարկել - Mediamax.am

12428 դիտում

Երեւանում տեսական ֆիզիկայի միջազգային դպրոց է մեկնարկել


Լուսանկարը` wikimedia.org


Երեւան: Մեդիամաքս: Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հուլիսի 2-ին տեսական ֆիզիկայի միջազգային ամառային դպրոց է մեկնարկել, որին մասնակցում են 50 մագիստրոս, ասպիրանտ եւ գիտությունների թեկնածու Հայաստանից, Իրանից, Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բրազիլիայից։

Դասախոսությունները վարում են Կրետեի, Բոննի համալսարանների, Լոնդոնի կայսերական քոլեջի, Պոտսդամի Ալբերտ Էյնշտեյնի ինստիտուտի մասնագետները:

 

Տեսական ֆիզիկայի բնագավառում ամառային դպրոցի նպատակը դասախոսությունների ու քննարկումների միջոցով երիտասարդ գիտնականներին եւ ուսանողներին մաթեմատիկական ու տեսական ֆիզիկայի վերաբերյալ նոր գիտելիքներ ու գաղափարներ փոխանցելն է։

 

4-օրյա ամառային դպրոցի կազմակերպիչներն են Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ), Գիտության ու կրթության հայկական ազգային հիմնադրամը» (ԳԿՀԱՀ), ՅՈՒՆԵՍԿՈ-ի տեսական ֆիզիկայի միջազգային կենտրոնը, Ֆոլկսվագեն հիմնադրամի ֆինանսավորմամբ գործող Տարրական մասնիկների ֆիզիկայի տարածաշրջանային դոկտորական ծրագիրը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին