NASA-ն իր բարձրագույն պարգեւը կշնորհի Երվանդ Թերզյանին - Mediamax.am

13824 դիտում

NASA-ն իր բարձրագույն պարգեւը կշնորհի Երվանդ Թերզյանին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտարարել է, որ իր բարձրագույն՝ «Վաստակաշատ հանրային ծառայության մեդալով» է (Distinguished Public Service Medal) պարգեւատրելու հայ աստղաֆիզիկոս, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանին:

Կոռնելի համալսարանի կայքի փոխանցմամբ՝ մեդալի շնորհման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին՝ NASA-ի Ջոնսոն տիեզերական կենտրոնում:

 

«Պրոֆեսոր Երվանդ Թերզյանն իր կյանքը նվրել է կրթությանը, գիտական հետազոտություններին եւ հանրությանը ծառայելուն: Նա իր էնտուզիազմը ներդրել է տիեզերքի ճանաչման եւ կրթության մեջ՝ ոգեշնչող փորձը տարածելով ուսանողների եւ լայն հասարակության շրջանում: Պրոֆեսորն անհերքելի ազդեցություն է ունեցել կրթության եւ երիտասարդ ուղեղների վրա, նրա ձեռքբերումներն ապացուցում են, որ Երվանդ Թերզյանն արժանի է այդ պարգեւին»,- ասված է NASA-ի հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին