Մարվել է Յուրի Օգանեսյանին նվիրված հատուկ ծրարը - Mediamax.am

10931 դիտում

Մարվել է Յուրի Օգանեսյանին նվիրված հատուկ ծրարը


Լուսանկարը` Armenpress

Լուսանկարը` Armenpress

Լուսանկարը` Armenpress


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Երեւանում տեղի է ունեցել Հատուկ ծրարի մարում՝ նվիրված հայազգի աշխարհահռչակ ֆիզիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Օգանեսյանին:

Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, որը մարվում է հատուկ դրոշմակնիքով: 

 

 

Ծրարի վրա պատկերված է Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրող նոր՝ 118-րդ քիմիական տարրը, որը 2006 թվականին հայտնաբերվել է Յուրի Հովհաննիսյանի կողմից և 2016 թվականին անվանվել oganesson (Og)` հայ մեծ գիտնականի պատվին: 

 

Հատուկ ծրարի վրա փակցված է 2017 թվականի դեկտեմբերի 28-ին «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Յուրի Հովհաննիսյան» թեմային նվիրված նամականիշը:

 

 

Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են Յուրի Օգանեսյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

Հատուկ ծրարը պատրաստվել է 500 հատ տպաքանակով: Ծրարի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին