Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆիզիկոսների հետ - Mediamax.am

9676 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է ֆիզիկոսների հետ


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է քննարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի եւ Ալբերտ Սիրունյանի հետ:

Ֆիզիկայի զարգացման կարեւորությունը Արմեն Սարգսյանն ընդգծել է նաև ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանի հետ հանդիպմանը:

 

Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին