Նախագահ. «Կարող ենք ունենալ փոքր, բայց բարձր որակի գիտություն» - Mediamax.am

9301 դիտում

Նախագահ. «Կարող ենք ունենալ փոքր, բայց բարձր որակի գիտություն»

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ:

Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ «ԱՐԵԱԼ» գծային արագացուցչի սրահում նախագահին են ներկայացվել արագացուցչի հնարավորությունները, ինչպես նաեւ ժամանակակից փորձարարական հետազոտությունները, որոնք իրականացվում են արագացուցչի միջոցով:

Անդրադառնալով գիտության զարգացման հեռանկարներին՝ Արմեն Սարգսյանը կարեւորել է գիտական հաստատությունների միջեւ երկխոսությունը եւ գիտության զարգացման նոր տեսլականի ձեւավորումը: Հանդիպման մասնակիցներին նա կոչ է արել մասնակցել այդ տեսլականի ձեւավորմանը:

«Մենք կարող ենք ունենալ փոքր, բայց շատ բարձր որակի գիտություն, որը մրցունակ կլինի համաշխարհային շուկայում»,- ասել է նախագահը՝ պատրաստակամություն հայտնելով իր կողմից ամենայն աջակցություն ցուցաբերել ոլորտի զարգացմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին