Նախարարը ծանոթացել է Ֆիզիկայի ինստիտուտում ծագած խնդիրներին - Mediamax.am

9257 դիտում

Նախարարը ծանոթացել է Ֆիզիկայի ինստիտուտում ծագած խնդիրներին


Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկել է ինստիտուտի տարբեր խմբերից ստացած բողոքները։

«Ես այստեղ եմ՝ բոլոր հարցերը բաց քննարկելու, միասին լուծումներ գտնելու եւ առաջ շարժվելու համար»,- ԿԳՆ փոխանցմամբ՝ ասել է Արայիկ Հարությունյանը:

 

Նախարարի խոսքով՝ աշխատակիցների բարձրացրած հարցերը վերաբերել են լաբորատորիայի կառավարմանը եւ գիտության հիմնական ուղղություններին:

 

Արայիկ Հարությունյանը նշել է, որ խնդիրների մեծ մասը պայմանավորված է նրանով,  որ ինստիտուտի ղեկավարության եւ աշխատակիցների միջեւ տարիներ շարունակ պատշաճ շփման խնդիր է եղել:

 

«Եթե նման քննարկումներն ավելի հաճախակի լինեին, վստահ եմ, որ շատ խնդիրներ լուծում ստացած կլինեին: Առաջարկում եմ բոլոր կողմերին առաջիկա շաբաթների ընթացքում պատրաստել իրենց առաջարկներն ու տարբեր հարցերի շուրջ պարզաբանումները, որոնք կքննարկվեն առաջիկա հանդիպման ընթացքում»,- ասել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին