FAST-ն աշնանը գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի - Mediamax.am

16542 դիտում

FAST-ն աշնանը գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի


Լուսանկարը` FAST


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) 2018թ. հոկտեմբերի 29-31-ը Երեւանում գլոբալ նորարարական ֆորում կանցկացնի:

«Engineering the Evolution» (Նախագծելով էվոլյուցիան) վերնագրված ֆորումը նպատակ ունի համախմբել գերժամանակակից հետազոտությունները կենսաբանության եւ տվյալագիտության ու արհեստական բանականության ոլորտների ուսումնասիրությունների սահմաններում:

 

«Ֆորումը հարթակ է, որը կամրջում է գիտությունն ու արդյունաբերությունը, համախմբում է աշխարհում ամենապայծառ ուղեղների մի մասին եւ կենսաբանության ու տվյալագիտության ոլորտների առաջնորդներին»,- ասված է FAST-ի հաղորդագրության մեջ:

 

Ֆորումի գլխավոր խնդիրներն են՝ օժանդակել նոր բացահայտումներին գլոբալ եւ տեղական մակարդակով, ստեղծել շահավետ համագործակցություն միջազգային ու տեղական գիտնականների եւ արդյունաբերող առաջնորդների միջեւ, բարձրացնել բեկումնային հետազոտությունների տեսանելիությունն ու ազդեցությունը եւ ապահովել լավագույն փորձի փոխանակումը մասնակիցների շրջանում: 

 

FAST-ի առաջին խոշոր միջոցառումը կայացել էր 2017թ.-ի հոկտեմբերին: «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը համատեղ կազմակերպել էին ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը (US National Science Foundation - NSF) եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

 

Աշխատաժողովը միջազգային  ընդգրկվածության եւ ոլորտի  առաջատար  գիտնականների մասնակցության առումով տարածաշրջանում գիտական խոշորագույն միջոցառումներից էր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին