Գիտնականը պետք է խիզախ լինի, ասել է նախարարը - Mediamax.am

4161 դիտում

Գիտնականը պետք է խիզախ լինի, ասել է նախարարը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` ԿԳՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ «գիտությամբ զբաղվելը քաղաքականության նման մի բան է»:

«Եթե դու ցանկանում ես առաջընթաց եւ հայտնագործություններ ունենալ, ապա պետք է խիզախություն դրսեւորես: Մեր բոլոր գիտնականները, որոնք նշանակալի ներդրում են ունեցել գիտության մեջ, ունեցել են այդ խիզախությունը: Վիկտոր Համբարձումյանը դրանով եւս աչքի է ընկել: ԽՍՀՄ-ի համար ծանր տարիներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, մեծ գիտնականը շարունակել է գործել, եւ սա լավագույն օրինակն է այն փաստի, որ պետության սոցիալական պայմաններն ամենեւին էլ չեն կարող խոչընդոտ հանդիսանալ՝ գիտությամբ զբաղվելու, մեծ հայտնագործություններ անելու համար»,- ասել է նախարարը Վիկտոր Համբարձումյանի 110-ամյակին նվիրված «Անկայուն երեւույթներ եւ Տիեզերքի առաջացում» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:

 

«Վերջերս մի հրապարակում էի կարդում այն մասին, երբ խորհրդային զորքերը մտել էին Չեխոսլովակիա, եւ աշխարհում խորհրդային որեւէ ներկայացուցչի սուլոցներով էին դիմավորում, Վիկտոր Համբարձումյանի դասախոսություններն ու զեկույցները քար լռությամբ էին լսում, ինչը եւս խոսում է նրա մեծության մասին: Վերջինիս մասին է խոսում նաեւ այն փաստը, որ իր անվան մրցանակի նկատմամբ հետաքրքրությունը գնալով մեծանում է: Առաջիկայում պետք է ջանքեր գործադրենք՝ ավելի մեծ թվով մասնակիցներ ներգրավելու եւ մրցանակը հանրայնացնելու համար»,- ասել է ԿԳ նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին